Բաժիններ

ԱԺ է այցելել Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությունը

ԱԺ է այցելել Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա  բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը:

Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում, նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները բոլոր մակարդակներում դինամիկ զարգանում են: Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:

Ժան-Լյուկ Մելանշոնը նշել է, որ Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի:

Կողմերը քննարկել են փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

Forgot Password

Register