Բաժիններ

Դավիթ Բաբայանն ու Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդը հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախի ներկա իրավիճակին

Դավիթ Բաբայանն ու Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդը հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախի ներկա իրավիճակին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար  Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին ներկա է գտնվել Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր  տաճարում մատուցված պատարագին։ Նախարարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանի հետ։

Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներկա իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր։

Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։

Forgot Password

Register