Բաժիններ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական. Զախարովա

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հարցին, նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական։

«Կողմերից ոչ մեկը չի հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից»,- ասել է Զախարովան։

Նա պատասխանել է նաև Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման հարցին։

«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերաբար հնչող փոխադարձ մեղադրանքները՝ կապված մշակութային ու պատմական հուշարձանների և կրոնական վայրերի ոչնչացման հետ, մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին՝ այդ հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա։ Մեր կողմից մենք պատրաստ ենք ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս թեմայի հարցով»,- ասել է Զախարովան։

Forgot Password

Register